Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Սյունիքի սկզբնական կազմակերպության ժողով
22.10.2012
							Այսօր՝ հոկտեմբերի 22 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության, Սյունիքի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 59 անդամներից մասնակցում էին 48-ը: 
Ժողովը վարում էր ՀՀԿ Սյունիքի սկզբնական կազմակերպության նախագահ Մասիս Ղևոնդյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: 
Մասիս Ղևոնդյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Հրաչ Սարգսյանին: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հրաչ Սարգսյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 
