Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Շորժայի սկզբնական կազմակերպության ժողովը

22.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 22-ին, ՀՀ Գեղրքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Շորժայի սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 40 անդամներից ժողովին մասնակցում էին 25-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Շորժայի սկզբնական կազմակերպության նախագահը՝ Սուլիկո Շուշանյանը:
Շորժայի սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Շուշանյան Սուլիկոյին:

← Վերադառնալ ցուցակին