Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Քարակերտ-2» սկզբնական կազմակերպության ժողով

22.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Քարակերտ - 2» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 72 անդամներից մասնակցում էին 65-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Միսակ Բադեյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Միսակ Բադեյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Միսակ Բադեյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Տոնական Ղազարյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Տոնական Ղազարյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին