Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Նորաշենի սկզբնական կազմակերպության ժողով

22.10.2012

Հոկտեմբերի 22-ին, ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Նորաշենի սկզբնական կազմակերպության ժողով:
Նորաշենի սկզբնական կազմակերպությունում հաշվառված 42 անդամներից ժողովին մասնակցում էին 29-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Երանոսի սկզբնական կազմակերպության նախագահը:
Ժողովի ընթացքում միաձայն հաստատվեց օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Նորաշեն գյուղի բարեկարգման հետ կապված այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին