Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Իջեվանի թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողով
22.10.2012
Այսօր՝ hոկտեմբերի 22-ին, ՀՀ Տավուշիի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողով: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 120 անդամներից ժողովին մասնակցում էին 76-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Իջևանի թիվ 3 սկզբնական կազմակերպության նախագահը:
Ժողովի ընթացքում ժողովի անդամները միաձայն հաստատեցին օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեցին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակների անունները: