Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գ.Նժդեհ սկզբնական կազմակերպության ժողով

22.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 22 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության Գ.Նժդեհ սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 65 անդամներից մասնակցում էին 48-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Գ.Նժդեհ սկզբնական կազմակերպության նախագահ Զարեհ Գրիգորյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Զարեհ Գրիգորյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Սասուն Սաշայի Խաչատրյանին :
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սասուն Սաշայի Խաչատրյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին