Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը

22.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 22-ին, ՀՀ Երևանի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 62 անդամներից ժողովին մասնակցում էին 52-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Դավթաշենի թիվ 3 սկզբնական կազմակերպության նախագահը՝ Ալվարդ Թադևոսյանը: Դավթաշենի թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Ալվարդ Թադևոսյանին :

 

← Վերադառնալ ցուցակին