Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Բյուրեղավանի սկզբնական կազմակերպության ժողովը
22.10.2012
							Այսօր՝ հոկտեմբերի  22-ին, Նոր Հաճնում  տեղի ունեցավ ՀՀԿ  Բյուրեղավանի  սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 310 անդամներից մասնակցում էին 160-ը: Ժողովը վարում էր ունեցավ ՀՀԿ  Բյուրեղավանի  սկզբնական կազմակերպության  սկզբնական կազմակերպության նախագահ Կարինե Խաչիկյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կարինե Խաչիկյանի և Գայանե Մարգարյանի թեկնածությունները՝  որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
