Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արազափ» սկզբնական կազմակերպության ժողով
22.10.2012
							2012 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արազափ»  սկզբնական կազմակերպության ժողովը, որին 124 անդամներից մասնակցում էին   76-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ  Մանվել Հարությունյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Մանվել Հարությունյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: 
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝  որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Շմավոն Նավասարդյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ   Մանվել Հարությունյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին  Մանվել Հարությունյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի  պատվիրակի: 
