Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ 6,7,8 մ/շ-ների սկզբնական կազմակերպության ժողովը
21.10.2012
							Հոկտեմբերի 21-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ 6,7,8 մ/շ-ների սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 105 անդամներից մասնակցում էին 83-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ 6,7,8 մ/շ-ների սկզբնական կազմակերպության նախագահ Զիրավարդ Պռազյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գևորգ Հովհաննիսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 
