Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ 4-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը
21.10.2012
							Հոկտեմբերի 21-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ 4-րդ  մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 339 անդամներից մասնակցում էին 278-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ 4-րդ  մ/շ-ի սկզբնական կազմակերպության նախագահ Արկադյա Բաբասյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սարգիս Թադևոսյանի և Քնար Բաղդասարյանի թեկնածություններըը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
