Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը
20.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 101 անդամներից մասնակցում էին 97-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց Ալեքսան Հարությունյանը: