Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ 2-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը
20.10.2012
							Հոկտեմբերի 20-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ 2-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 408 անդամներից մասնակցում էին 319-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ 2-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության  նախագահ Հունան Ավետիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Գրիգորյանի և Հունան Ավետիսյանի  թեկնածությունները՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 
