Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ 3-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը
20.10.2012
							Հոկտեմբերի 20-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ 3-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 248 անդամներից մասնակցում էին 187-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ 3-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության  նախագահ Ռիգո Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին  Մոնիկա Ալավերդյանի  և Վալեր Գևորգյանի  թեկնածությունները՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 
