Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Սարալանջի սկզբնական կազմակերպության ժողովը

19.10.2012

Հոկտեմբերի 18-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Սարալանջի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 85 անդամներից մասնակցում էին 62-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Սարալանջի սկզբնական կազմակերպության նախագահ Իգոր Աղաջանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սուրեն Թադևոսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին