Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Մեծամորի թիվ 01» սկզբնական կազմակերպության ժողով
19.10.2012
							2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության «Մեծամոր 1» սկզբնական կազմակերպության  ժողովը, որին  144 անդամներից  մասնակցում էին  103-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ  Սամվել Գալստյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Սամվել Գալստյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: 
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Տիգրան Վարդազարյանն  առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ  համագումարի  պատվիրակի  թեկնածու   առաջադրել   Սամվել Գալստյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին  Սամվել Գալստյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 
