Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Մեծամորի թիվ 02» սկզբնական կազմակերպության ժողով
19.10.2012
							2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության «Մեծամոր 2» սկզբնական կազմակերպության  ժողովը, որին  148 անդամներից  մասնակցում էին  97-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Մարտին Ավետիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Մարտին Ավետիսյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: 
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արմեն Արտենյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի  պատվիրակի  թեկնածու   առաջադրել   Մարտին Ավետիսյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին  Մարտին Ավետիսյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 
