Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ 1-ին մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը
19.10.2012
Հոկտեմբերի 19-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ 1-ին մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 159 անդամներից մասնակցում էին 117-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ 1-ին մ/շ-ի սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արթուր Գրիգորյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: