Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Լանջանիստի սկզբնական կազմակերպության ժողով
19.10.2012
Այսօր՝ հոկտեմբերի 19 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության, Լանջանիստի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 17 անդամներից մասնակցում էին 9-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Լանջանիստի սկզբնական կազմակերպության նախագահ Հովհաննես Դավթյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Ժողովի երկրորդ հարցի շրջանակներում ներկաները քննարկեցին ներկուսակցական խնդիրները, ինչպես նաև կատարված աշխատանքների արդյունքները: