Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Հորսի սկզբնական կազմակերպության ժողովը

19.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 19-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Հորսի սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 22 անդամներից ժողովին մասնակցում էին 18-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Գոռվանի սկզբնական կազմակերպության նախագահը՝ Շմավոն Ամրգուլյանը:
Հորսի սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Մամիկոն Սարդարյանին:

 

← Վերադառնալ ցուցակին