Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գոռվանի սկզբնական կազմակերպության ժողովը

19.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 19-ին, ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Գոռվանի սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 186 անդամներից ժողովին մասնակցում էին 165-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Գոռվանի սկզբնական կազմակերպության նախագահը՝ Արսեն Բազիկյանը:
Գոռավանի սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Արսեն Բազիկյանին:

← Վերադառնալ ցուցակին