Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Դավթաշենի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը

19.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազամկերպության թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 91 անդամներից մասնակցում էին 80-ը: Ժողովը վարում էր Սեյրան Ավետիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սեյրան Ավետիսյանը և Հենրիկ Նավասարդյանի թեկնածությունները` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակնր:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև հարակից այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին