Լուրեր

ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Մարտունու շրջանային կազմակերպության Ձորագյուղի սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Մարտունու շրջանային կազմակերպության Ձորագյուղի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 94 անդամներից մասնակցում էին 78-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Լ. Գրիգորյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Լ. Գրիգորյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ն. Ասատրյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել Լ. Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Լ. Գրիգորյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:
Ժողովի ընթացքում քննարկվեց Ձորագյուղ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման հարցը:

 

← Վերադառնալ ցուցակին