Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Բաղրամյան -2» սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Բաղրամյան -2» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 49 անդամներից մասնակցում էին 35-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Վահե Մնացականյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Վահե Մնացականյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Վահե Մնացականյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Արսեն Ղուկասյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արսեն Ղուկասյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին