Լուրեր

ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության Արտաշատի շրջանային կազմակերպության Այգեստանի սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության Արտաշատի շրջանային կազմակերպության Այգեստանի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 238 անդամներից մասնակցում էին 200-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Սոկրատ Հովսեփյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Սոկրատ Հովսեփյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Լ. Ալոյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել Սոկրատ Հովսեփյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Սոկրատ Հովսեփյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:
Վերջին մեկ տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվության շրջանակներում Սոկրատ Հովսեփյանը նշեց, որ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնցից են հիմնանորոգված մանկապարտեզի բացումը, խմելու ջրի խողովակների նորացման աշխատանքների ավարտումը, փողոցների մասնակի լուսավորումը, որոշ փողոցների խճապատումը, գազաֆիկացումը և այլն: 

← Վերադառնալ ցուցակին