Լուրեր

ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Ճամբարակի շրջանային կազմակերպության Աղբերքի սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Ճամբարակի շրջանային կազմակերպության Աղբերքի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 102 անդամներից մասնակցում էին 57-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Երիցյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Արթուր Երիցյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Իլիչ Թամամյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Արթուր Երիցյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արթուր Երիցյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին