Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 04» սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 04» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 41 անդամներից մասնակցում էին 37-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Աղվան Միանասյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Աղվան Մինասյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խաչատուր Մուրադյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Աղվան Մինասյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Աղվան Մինասյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին