Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 03» սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 03» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 38 անդամներից մասնակցում էին 29-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ժորա Ումուրշատյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ժորա Ումուրշատյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արմեն Շահինյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Ժորա Ումուրշատյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Ժորա Ումուրշատյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին