Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 12» սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 12» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 56 անդամներից մասնակցում էին 48-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Նուշիկ Դավթյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Նուշիկ Դավթյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Նուշիկ Դավթյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Ռուբեն Խլղաթյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Ռուբեն Խլղաթյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին