Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 11» սկզբնական կազմակերպության ժողով

19.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 11» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 47 անդամներից մասնակցում էին 39-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Խաչիկ Մկրտչյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Խաչիկ Մկրտչյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խաչիկ Մկրտչյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Ռուբեն Խլղաթյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Ռուբեն Խլղաթյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին