Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովը

19.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 19-ին, ՀՀ Երևանի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 90 անդամներից ժողովին մասնակցում էին 62-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Արաբկիրի թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահը՝ Արա Միքայելյանը: Արաբկիրի 17 սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Կարինե Մինասյանը:

← Վերադառնալ ցուցակին