Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 34 սկզբնական կազմակերպության ժողով
18.10.2012
							Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 34 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 90 անդամներից մասնակցում էին 78-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Օֆելյա Աղաբեկյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Օֆելյա Աղաբեկյանը: 
Քննարկվեցին նաև կազմակերպական այլ հարցեր: 
