Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Դավթաշենի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը
18.10.2012
							Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազամկերպության  թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 73 անդամներից մասնակցում էին 60-ը: Ժողովը վարում էր Գրիշա Մանուկյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
 Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գրիշա Մանուկյանի և Ռուսլան Բաղդասարյանի թեկնածությունները` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակնր:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև հարակից այլ հարցեր: 
 
