Լուրեր
ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Ճամբարակի շրջանային կազմակերպության Արտանիշի սկզբնական կազմակերպության ժողով
18.10.2012
							2012 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային  կազմակերպության Ճամբարակի շրջանային կազմակերպության  Արտանիշի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 46 անդամներից մասնակցում էին 28-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կարեն Շուշանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Կարեն Շուշանյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Ռամելա Ղուլյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Կարեն Շուշանյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Կարեն Շուշանյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 
