Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Էլարի սկզբնական կազմակերպության ժողովը
17.10.2012
							Հոկտեմբերի 17-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Էլարի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 167 անդամներից մասնակցում էին 122-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Էլար սկզբնական կազմակերպության նախագահ Սասուն Մարտիրոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: 
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: 
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Էդուարդ Գրիգորյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 
