Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
17.10.2012
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային` առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Գերչեւային տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար եւ նշեց, որ նրա գործունեության տարիներին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ խորհրդարանի համագործակցությունը էլ ավելի է խորացել ու ամրապնդվել: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա աշխատանքը եւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները շնորհակալ են ՄԱԿ տարբեր կառույցների կողմից ցուցաբերվող աջակցության համար: Խորհրդարանի ղեկավարը հաջողություններ մաղթեց տիկին Գերչեւային հետագա աշխատանքում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս:
Ամփոփելով Հայաստանում աշխատած տարիները` Դաֆինա Գերչեւան գոհունակությամբ փաստեց տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին փոխշահավետ գործակցության համար:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: