Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին
16.10.2012

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը գիտության, կրթության եւ առեւտրատնտեսական բնագավառներում: Նշվեց, որ այս տարվա նոյեմբերին Երեւանում կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում հարաբերությունների աշխուժացումը, անդրադարձան նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցերի: Պարոն Կուխտան ԱԺ նախագահին ներկայացրեց ներքաղաքական իրավիճակը Ուկրաինայում հոկտեմբերի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: