Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 2794-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

14.10.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում կազմակերպված գալա համերգին:

Հանրապետության ղեկավարը տիկնոջ հետ առավոտյան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարող՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը:

Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է տոնական Երևանում, զրուցել տոնախմբության մասնակիցների հետ, դիտել մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները:

← Վերադառնալ ցուցակին