Լուրեր

Դասական և ջազային երաժշտություն` երևանյան բեմերում

14.10.2012

 <<Էրեբունի-Երևան 2794>> տոնակատարության միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու և մասնակցելու երևանյան շուրջ 26 բեմահարթակներում կազմակեպված միջոցառումներին:Կասկադ համալիրի տարածքում տեղադրված բեմահարթակն իր շուրջն է հրավիրել ջազի սիրահարներին՝ ունկնդրելու հայկական ջազային խմբերի ու անհատների կատարումները:Դասական երաժշտության սիրահարների համար էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարևանությամբ գտնվող պուրակում կազմակերպված դասական երաժշտության երեկոյին հանդես են եկել ինչպես երգչախմբեր, այնպես էլ նվագախմբեր: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, հոգացել էր նաև ունկնդիրներին նստարաններով ապահովելու հարցը:

← Վերադառնալ ցուցակին