Լուրեր

<<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

11.10.2012

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնք <<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար։ Ըստ այդմ, 2012թ. հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն. Մաշտոցի պողոտան, Գր.Լուսավորչի, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելու փողոցները:Խորենացու փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց ընկած հատվածը:Տիգրան Մեծի պողոտան` Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:Սայաթ Նովա փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:Մոսկովյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:Իսահակյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը: Կորյունի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը: Ժամը 14:30-ից կբացվեն Արգիշտիի, Գր. Լուսավորչի, Խորհրդարանային փողոցները:Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներից և Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

← Վերադառնալ ցուցակին