Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

11.10.2012

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային:

Շնորհավորելով պարոն Ռիվերային Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու գործում եւ պատրաստակամություն հայտենց որպես ԱԺ նախագահ աջակցել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Նա կարեւորեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների դինամիկ զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, երկկողմ բարձրաստիճան այցելությունները, տարբեր մակարդակներով շփումների շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորվել են բարեկամության խմբեր, որոնք, արդյունավետ աշխատանքի շնորհիվ, կարող են խթանել երկկողմ հարաբերությունները: Կարեւորվեց միջազգային կազմակերպություններում երկու երկրների հետագա արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արգենտինայի դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` նշելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Հայ-արգենտինյան փոխգործակցության խորացման առումով` դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին