Լուրեր
Ամերիկահայ բարերարի ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի Վանաձորի միջնակարգ դպրոցներից մեկը
11.10.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերար Էդվարդ Քաշյանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում դպրոցաշինությանն առնչվող ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էդվարդ Քաշյանի ֆինանսավորմամբ Վանաձորում հիմնանորոգել դեռևս 1988-ի երկրաշարժի հետևանքով փլուզված միջնակարգ դպրոցներից մեկը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Կողմերը քննարկել են նաև առողջապահության ոլորտում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է Էդվարդ Քաշյանի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել վերջինիս՝ նման բարեգործական ծրագիր իրականացնելու համար: