Լուրեր

Բարելավվում են հանրային ծառայությունների ոլորտի օրենսդրական կարգավորումները

09.10.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտին առնչվող առաջարկությունների փաթեթը՝ հեռահաղորդակցության և էներգետիկ բնագավառների վերաբերյալ:
Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից կարգավորվող լիցենզավորման գործընթացի, էլեկտրաէներգիայի միացման ժամկետների, ՀԾԿՀ-ի որոշումների և այլ ընթացակարգերի պարզեցմանն ու նվազեցմանը, որոնք սահմանում են բիզնեսին և քաղաքացուն առնչվող մի շարք այլ հարցեր:
Իրավական ակտերի փաթեթը կազմվել է հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր:

← Վերադառնալ ցուցակին