Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահին

05.10.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին` վերջինիս խնդրանքով:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երիտասարդների հիմնահարցերին, սպորտի եւ մշակույթի բնագավառներում իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: Անդրանիկ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Գյումրիում կբացվի երրորդ «Ռուսական գրքի տունը»: ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին հրավիրեց մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ մշակութային համագործակցությանն առնչվող այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին