Լուրեր
Սիրիահայերի համար կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց
28.09.2012
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց՝ սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը: Սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում:
Աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա: