Լուրեր

Մրցույթ՝ ՙԳարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը՚ թեմայով

26.09.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է հոդվածների մրցույթ՝ ՙԳարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը՚ թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ: Հոդվածները պետք է ներկայացվեն 12 տառաչափով, Arial Armenian տառատեսակով, մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը` Մելիք Ադամյան 2 հասցեով:
Լավագույն երեք հոդվածները կպարգևատրվեն դրամական պարգևներով. 1-ին տեղ` 100000 դրամ, 2-րդ տեղ` 70000 դրամ, 3-րդ տեղ` 50000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 094 00-07-60 (Էդգար Հովհաննիսյան) և 093 40-00-51 (Վարդան Աթոյան):

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն 

← Վերադառնալ ցուցակին