Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել <<Երևանը մեր տունն է>> երիտասարդական արշավի եզրափակիչ միջոցառմանը

15.09.2012

 Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնած <<Երևանը մեր տունն է>> խորագրով 6-օրյա ծրագիրն ավարտվեց: Ծրագրի եզրափակիչ միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Սեպտեմբերի 10-ին մեկնարկած արշավի նպատակն էր երիտասարդ երևանցիներին ակտիվորեն ներգրավել մայրաքաղաքում իրականացվող տարատեսակ ծրագրերին ու, այդպիսով, նաև ապահովել նրանց մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման և բնականոն կյանքի ապահովման գործին:Ծրագրի մասնակից շուրջ 400 երիտասարդներ բազմազան ուսուցողական միջոցառումներ ու ֆլեշ-մոբեր են իրականացրել Երևանի փողոցներում ու հանրային վայրերում: Նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները ծրագրի շրջանակում համագործակցել են ոստիկանության ստորաբաժանումների, այդ թվում նաև Ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ, այդպիսով, սովորելով, ապա բնակչության շրջանում ուսուցանելով մայրաքաղաքին վայել կարգուկանոն ու հայրենիքի պաշտպանին բնորոշ զգոնությունը:Ոսուցողական ու գործնական պարապմունքների ժամանակ երիտասարդները ծանոթացել են քաղպաշտպանության հիմունքներին ու գործնականում կրկնել փրկարարների սովորեցրած հնարքերը:<<Երևանը մեր տունն է>> ծրագրին մասնակցել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից մեկական թիմ: Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը նաև սահմանել էր մրցանակային տեղեր՝ լավագույն թիմերի համար:Թիմերին գնահատել են մասնակիցների հետ ծրագրի ընթացքում աշխատած ոստիկանության սպաները՝ ըստ թիմի կարգապահության, համախմբվածության, կատարած աշխատանքի, էթիկայի կանոնների պահպանման: Գնահատվել է նաև թիմերի մասնացությունը սեպտեմբերի 15-ի համաքաղաքային շաբաթօրյակին: Ըստ այդմ, հաղթող են ճանաչվել Շենգավիթ, Ավան և Դավթաշեն վարչական շրջանները ներկայացնող թիմերը: Հաղթողները պարգևատրվել են երիտասարդական հանձնաժողովի պատվոգրերով: 

← Վերադառնալ ցուցակին