Լուրեր

Վարչապետն ընդունել է «Սիտրոնիկս» ընկերության նախագահին

11.09.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Սերգեյ Ասլանյանը նշել է, որ ներդրումային աշխատանքներն ընթանում են հաջողությամբ ըստ նախանշված ժամկետների:
Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:
Վարչապետը կարևորել է «Սիտրոնիկս»-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի:

← Վերադառնալ ցուցակին