Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպանը
11.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների և դեսպան Մաթհաբաթհայի համատեղ ջանքերի շնորհիվ առաջընթաց կարձանագրվի երկկողմ համագործակցության ամրապնդման ու խորացման գործում:
Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել է, որ կանի ամեն հնարավորը իր պաշտոնավարման տարիներն արդյունավետ օգտագործելու և Հայաստանի ու Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև փոխգործակցության զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու համար:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային խնդիրներին: