Լուրեր
Քաղաքապետը Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին դիմավորել է Ազատության հրապարակում
10.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի Ազատության հրապարակում դիմավորել է Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին:Շնորհավորելով տղաներին փայլուն հաղթանակի համար` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հայ ազգին հերթական անգամ մեծ ուրախություն պարգևելու համար և մաղթել նորանոր հաղթանակներ ու նվաճումներ միջազգային մրցաշարերում:Այնուհետ հազարավոր երևանցիների ծափողջույնների և հիացական բացականչությունների ներքո Տարոն Մարգարյանը աշխարհի եռակի չեմպիոններին ուղեկցել է դեպի Ազատության հրապարակի բեմահարթակ, ուր նրանց պատվին կազմակերպվել էր տոնական համերգ:Չեմպիոնների մեծարման արարողությունը եզրափակվել է տոնական հրավառությամբ: